Հարավային Կորեայում ընթանում են ապրիլին խորտակված հարավկորեական լաստանավի անձնակազմի 15 անդամների գործի նախնական լսումները: Հունիսի 17-ին մեղադրյալները Կվանջուում կանգնել են դատարանի առջև, տեղեկացնում է BBC-ն:

 

«Սևոլի» նավապետը և անձնակազմի երեք ավագ անդամները մեղադրվում են անփութության և մարդկանց սպանության մեջ: Անձնակազմի մնացած 11 անդամներին առաջադրվել են անփութության մեղադրանքներ: Ըստ մեղադրող կողմի վարկածի' նավապետը, առաջին և երկրորդ օգնականները և գլխավոր ինժեները լքել են սուզվող լաստանավը, իսկ ուղևորներին պատվիրել են մնալ նավում:

 

Մեղադրյալներին սպանության մեջ մեղավոր ճանաչելու դեպքում նրանց սպառնում է ցմահ բանտարկություն:

 

Լաստանավը խորտակվել է ապրիլի կեսերին Կորեական թերակղզու ափից ոչ հեռու: Ողբերգության հետևանքով զոհվել է գրեթե 300 ուղևոր, նրանց մեծ մասը' դպրոցականներ են: Ընդամենը նավում եղել է 476 ուղևոր: