Հրավային Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական է տվել «Սևոլ» նավի կործանումից հետո երկրի իշխանությունների ճգնաժամի պատճառով: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն:
«Իմ պաշտոնի պահպանումը չափազանց մեծ բեռ կլինի ադմինիստրացիայի համար»,- գործակալությունը մեջ է բերում վարչապետի խոսքերը:
Խորտակման հաջորդ օրը Հոն Վոնը այցելել էր նավի ուղևորների ծնողներին, սակայն զոհվածների ծնողները քննադատել էին նրան՝ այդ քայլի մեջ տեսնելով քաղաքական մոտեցում: Հանդիպման ժամանակ նրան սուլում էին, ոմանք նույնիսկ շշեր էին նետում:
Հիշեցնենք, որ «Սևոլ» ուղևորատար նավը խորտակվել է ապրիլի 16-ին: Աղետի պահին նավում եղել է 475 ուղևոր և անձնակազմի անդամներ: Վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 187-ի:Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը կարող էր լինել ուղղության կտրուկ փոփոխությունը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները ձերբակալել են նավի 68-ամյա նավապետ Լի Չժուն Սոկին: