Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է իր պաշտոնը լքելու որոշման մասին՝ հատուկ ծառայությունների կողմից իրականացրած գործողությունների շուրջ առաջ եկած սկանդալի պատճառով:
Յունկերը, ով կառավարության ղեկավարի պաշտոնում ամենաերկարն էր աշխատել' ի համեմատություն Եվրոպայում իր բոլոր գործընկերների, խորհրդարանի առաջ հայտարարել է իր հրաժարականի մասին:
Այս որոշմանը նախորդել էր իշխող կոալիցիայի իր կրտսեր գործընկերոջ առաջարակը՝ ցրել երկրի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել:
Ավելի վաղ Լյուքսեմբուրգում սկանդալ էր ծագել. կառավարությանը մեղադրում էին հատուկ ծառայությունների անօրինական գործողություններին վերջ դնել չկարողանալու համար: Նշենք, որ վերջերս բացահայտվել էր, որ այդ ծառայությունները ապօրինի գաղտնալսում են քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները:
Յունկերը եվրոպական թզուկ պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 1995 թ.-ից: Իսկ 2005 թ.-ից նա ստանձնել էր նաև Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարի պաշտոնը. մեջբերում է Deutsche Welle-ն: