MERS համաճարակին անծանոթ կորեացի բժիշկները նպաստել են հիվանդության տարածմանը: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների զեկույցում, հաղորդում է BBC-ն:

 

Բացի դրանից, Սեուլի հիվանդանոցների շատ հիվանդասենյակներ լեփ-լեցուն են եղել, ինչն արագացրել է վարակի տարածումը:

 

ԱՀԿ-ում նշում են, որ ընթացիկ համաճարակը բարդ բնույթ ունի, ինչի հետևանքով պետք է պատրաստվել վարակման նոր դեպքերի:

 

Հարավային Կորեայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 138-ի: 14 մարդ արդեն մահացել է այդ հիվանդությունից: