Հարավկորեացի ռոբոտատեխնիկները մշակել են թշնամական անօդաչու թռչող ապարատներին հակազդելու նոր տեխնոլոգիա: Պլանավորվում Է դրանց դեմ պայքարել համանման սարքերի օգնությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դրոնների կողմից դրոնների հայտնաբերման, կալանման եւ ոչնչացման ինովացիոն միջոցների փորձարկումների արդյունքների մասին հաղորդել Է Slash Gear-ը:

 

 

«Մոտ ապագայում անօդաչուները կռվելու են անօդաչուների դեմ: Սակայն, ինչպես ցույց տվեց վերջերս Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջադեպը, դրոններին դժվար Է կանգնեցնել, նույնիսկ երբ դրանք արդեն հայտնաբերված են: Դրանց կարելի Է փորձել խփել գնդակներով կամ հրթիռներով, սակայն կառավարվող զենքի համար նրանք չափազանց փոքր են: Մենք որոշել ենք դրանց խփել այլ դրոններով՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքով»,-պատմել Է դոկտոր Դեւիդ Սիմը՝ Կորեայի առաջատար գիտատախնիկական ինստիտուտի (KAIST) անօդաչու համակարգերի խմբի ղեկավարը:

 

 

Նախագծի վերջնական նպատակը անօդաչուներից պաշտպանության համալիր համակարգի ստեղծումն Է, որն ի վիճակի կլինի անհրաժեշտության դեպքում կատարել նաեւ հարձակողական առաջադրանքներ:

 

 

Թռիչքային վերջին փորձարկման ժամանակ Սիմը ցուցադրել Է հրթիռային արձակիչ կայանքի վնասազերծման ռազմավարությունը, որը պահպանում են «թշնամական» դրոնները: