Սաուդյան Արաբիան ռազմավարական համաձայնագիր է ստորագրել թուրքական Baykar Tech պաշտպանական ընկերության հետ թագավորությունում անօդաչուներ ստեղծելու մասին, կիրակի տեղեկացրել է Saudi Arabian Military Industries (SAMI) պետական ընկերությունը X (նախկին Twitter) սոցցանցում, տեղեկացրել է Reuters-ը։
«Համաձայնագիրը կբարձրացնի SAMI-ի դերը ազգային պաշտպանական արդյունաբերության աջակցության հարցում եւ կամրապնդի տեղական հնարավորությունները»,- նշվել է SAMI-ի հաղորդագրությունում։
Ինչպես նշել է Al Arabiya-ն, հուլիսին Սաուդյան Արաբիան համաձայնել է գնել թուրքական անօդաչուներ Baykar-ից, Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր պաշտպանական պայմանագրի շրջանակում։
Պարսից ծոցի երկրների ներդրումները եւ ֆինանսավորումը օգնել են թուլացնել ճնշումը Թուրքիայի տնտեսության եւ նրա արժութային պահուստների վրա 2021 թվականից։