Հարավային Կորեայի կառավարությունը հավանություն Է տվել ձեռքի հեռախոսների համար հավելվածների օգտագործմանը, որոնք կոչված են ծնողներին նախազգուշացնելու, որ նրանց երեխան, հնարավոր Է՝ պատրաստվում Է վերջ տալ իր կյանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հավելվածները վերլուծում են դեռահասների կողմից սոցցանցերում արված հաղորդագրությունների բովանդակությունը, եւ դրանք ստուգում այն բառերի առկայության առումով, որոնք կարող են վկայել հեղինակի՝ ինքնասպան լինելու տրամադրվածությունը:
Եթե մեխանիզմը գործում Է, դեռահասի ծնողների սմարթֆոնը տագնապալի ծանուցում Է ստանում:
Հարավային Կորեայում շատ բարձր Է դեռահասների ինքնասպանությունների մակարդակը, ինչը հաճախ կապում են այն սթրեսի հետ, որի պատճառը դպրոցում, շատերի կարծիքով, չափից բարձր պահանջներն են:
Միայն անցյալ տարի ինքնասպան են եղել դպրոցական տարիքի 118 պատանի եւ աղջիկ: