Հարավային Կորեայի իշխանությունները չեն բացառում, որ խորտակված «Սեւոլ» լաստանավը կարող է նավթամթերքներով աղտոտել այն շրջանների ջրերը, որոնք հարում են նավաբեկության վայրին: Այդ մասին ապրիլի 28-ին հաղորդել Է KBS հեռուստաալիքը:

 

Հարավային Կորեայի կարանտինային վարչակազմի ներկայացուցիչների տվյալներով՝ մինչեւ ապրիլի 28-ն իրենց հաջողվել է հավաքել շուրջ 199 հազար լիտր ծովի ջուր, որին խառնված են եղել նավթամթերքներ, ինչպես նաեւ 52 տոննա աղբ, որը բաց ծովում էր հայտնվել միջադեպից հետո:

 

Բացի այդ, գրանցվել են դեպքեր, երբ նավթամթերքները հայտնվել են ծովային ջրիմուռների աճեցման ֆերմաների ջրերում: Այդ ջրիմուռները կերակուրի մեջ օգտագործում են բազմաթիվ ասիական երկրներում:

 

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ խորտակված լաստանավի վրա նավթամթերքի ընդհանուր ծավալը կազմել Է 203 հազար լիտր:

 

«Սեւոլ» մարդատար լաստանավը, որտեղ եղել Է 476 մարդ, խորտակվել Է ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: Այս պահին նավաբեկության զոհերի թիվը հասել Է 188-ի, եւս 114 մարդու ճակատագիրն անհայտ Է: Ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները, լաստանավի խորտակումը կարող Է դառնալ ամենախոշոր աղետը Հարավային Կորեայի արդի պատմության մեջ:

 

Տասնյակ մարդիկ գտնվում են հետաքննության տակ, նրանց արգելված Է երկրից մեկնումը: Ըստ գործի նյութերի՝ նավապետը, որին կարող Է սպառնալ ցմահ պատժաժամկետ, սուզվող նավից հեռացել Է առաջիններից մեկը՝ ուղեւոր ձեւանալով: Հարավային Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնը պաշտոնաթողություն Է խնդրել «Սեւոլ» լաստանավի խորտակումից հետո Հարավային Կորեայի իշխանությունների քննադատության ֆոնի վրա:

 

Խորտակման պահին «Սեւոլ» լաստանավի ուղեւորներից մեկի արած եւ աղետից հետո հայտնաբերված տեսագրությունը կրկին վկայել Է նավի անձնակազմի անբարեխղճությունը, որը մարդկանց տարահանման միջոցներ չի ձեռնարկել: Տեսագրությունը եղել Է մի դեռահասի հեռախոսի հիշողության քարտում, որը զոհվել Է աղետի ժամանակ: CNN-ը բերում Է ձայնագրության մի դրվագ, որը հաստատում Է, որ նավաբեկության պահին անձնակազմը բոլորին սոսկ կոչ Է արել մնալու իրենեց տեղերում, իսկ ուղեւորներն իրենք չեն հասկացել, թե իրականում ինչ Է տեղի ունենում լաստանավի հետ: &nbs p;

 

Տեսագրության համաձայն՝ ուղեւորներից ոմանք անհանգստացած Էին, որ նավը խիստ թեքվել Է: Իսկ ճամփորդության մյուս մասնակիցները տեղի ունեցածն ընդունել են որպես կատակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: