Հարավային Կորեայի իրավապահ մարմինները 500 հազար դոլար են խոստացել միլիարդատեր Յու Բեն Յոնի վերաբերյալ օգտակար տեղեկություններ տրամադրելու համար, որը համարվում Է խորտակված «Սեւոլ» լաստանավի իսկական սեփականատերը, տեղեկացնում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

 

Այժմ Յու Բեն Յոնի գտնվելու վայրը հայտնի չԷ: Դատախազությունը նրան մեղադրում Է հարկերի վճարումից խուսափելու եւ դրամական միջոցներ յուրացնելու մեջ: Մայիսի 26-ին դատախազությունը նաեւ այն ենթադրությունն Է առաջադրել, որ լաստանավի անվտանգության համար հատկացված միջոցների անբավարարությունն Է դարձել դրա խորտակման հնարավոր պատճառը:

 

Բացի այդ, ոստիկանությունը 100 հազար դոլարի պարգեւ Է նշանակել միլիարդատիրոջ ավագ որդու՝ Յու Դե Գյունեի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար, որը մեղադրվում Է փողերի հափշտակման մեջ:

 

Ավելի վաղ ձերբակալվել Էր հարավկորեական ընկերության պաշտոնական ղեկավարը՝ Կիմ Հան Սիկը, որին պատկանում Էր խորտակված «Սեւոլ» լաստանավը:

 

«Սեւոլ» լաստանավը 2014 թվականի ապրիլի 16-ին խորտակվել Է Հարավային Կորեայի հարավարեւմտան ափերի մոտ: Գործակալության տվյալներով՝ վթարի հետեւանքով զոհվել են նավի վրա գտնվող 476 մարդկանցից ավելի քան 300-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: