Հարավային Կորեայի մի խումբ կառավարական եւ քաղաքացիական փորձագետներ հանգել են այն եզրակացության, որ տեխնիկապես հնարավոր Է բարձրացնել «Սեւոլ» լաստանավը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին այս մասին հաղորդել Է The Chosun Ilbo հարավկորեական թերթը:
«Մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք լաստանավի կորպուսն առաց մասերի կտրտելու՝ 10 հազար եւ 8 հազար տոննա ծովային ամբարձիչների միջոցով բարձրացնելու վրա: Մենք սպասում ենք, որ դա կարժենա շուրջ 100 միլիարդ վոն, իսկ բարձրացման համար կպահանջվի ավելի քան մեկ տարի»,- հրատարակությանն ասել Է հանդիպման մասնակիցներից մեկը:
Ինչպես սպասվում Է, հատուկ հանձնախումբը զեկույցը Հարավային Կորեայի հասարակական վարչակազմի եւ անվտանգության նախարարությանը կներկայացնի մարտի կեսերին:
Ըստ «Ինտերֆաքս»-ի հաղորդման՝ վերջերս Կորեայում 1003 մարդու հարցման ընթացքում պարզվել Է, որ դրա մասնակիցների 61 տոկոսը հանդես Է գալիս լաստանավը բարձրացնելու օգտին, իսկ 31 տոկոսը դեմ Է:
«Սեւոլ» լաստանավը ջրասույզ Է եղել 2014 թվականի ապրիլի 16-ին: Նավում եղել Է 467 ուղեւոր: Նրանց մեծ մասը աշակերտներ Էին, որոնք մեկնում Էին Չեջուդո կղզում գտնվող առողջարանային քաղաք: