Հալեպի Նաբլ և Զահրա գյուղերում ռմբակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցել, որոնց թվում՝ երկու երեխաներ: Զինված ընդդիմադիր խմբավորումները հրթիռներ են արձակել Հալեպի գյուղերի ուղղությամբ: Այժմ Հին Հալեպում թեժ բախումներ են ընթանում սիրիական բանակի և իսլամիստական խմբավորումների միջև:
Բացի այդ, վերսկսվել են բախումները կենտրոնական բանտի մերձակայքում: Սիրիական բանակը պատրաստվում է հսկողություն հաստատել բանտի որոշ հատվածների վրա: Տեղեկություններ են ստացվել նաև, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ են սպանվել Յաբրուդ գյուղում բանակի հետ բախումների ժամանակ: Միևնույն ժամանակ շարունակվում է ռմբակոծությունը Արաբիին, Քաֆրբտանիա, Ղուտայի շրջանների ուղսությամբ: Ակտիվիստները հաստատում են, որ Դեր Զորում ականապատ մեքենայի պայթյունից «Ահրար աշ Շամ» խմբավորման 8 զինյալ է սպանվ ել: Սիրիական բանակի և զինյալների իջև թեժ բախումներ են ընթանում Արաֆի, Ջաբալիա, Ռաշիդին, Ամալ թաղամասերում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բանակը կանխել է զինված խմբավորումների Համայի շրջան մտնելու փորձը: Տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում վերջին 5 օրերի ընթացքում մոտ 250 մարդ է զոհվել: