Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին, գրում է Sputnik Georgia-ն։
Սպանությունը տեղի է ունեցել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքի ընդունման ֆոնին։
Կեսարիա Աբրամիձեն ծնվել է 1987 թվականի օգոստոսի 18-ին։ 2014 թվականին նա հայտարարեց, որ սեռափոխության վիրահատություն է տարել։ 2018 թվականին նա ներկայացրել է Վրաստանը Իսպանիայում անցկացված Miss trans star գեղեցկության միջազգային մրցույթում։