Մեքսիկական Գուանահուատո նահանգի Սելայա մունիցիպալիտետի քաղաքագլխի թեկնածու Բերտա Գիզելա Գայթանը երկուշաբթի սպանվել է, տեղեկացրել է Pais թերթը՝ հղում կատարելով պատահածի վերաբերյալ տեսանյութին։
Պարբերականի տվյալներով՝ Գայթանը զոհվել է երկուշաբթի իր կուսակցության (Ազգային վերածննդի շարժում, Morena) հանրահավաքի ժամանակ։ Թերթը նշել է, որ հանրահավաքի ժամանակ, որտեղ հավաքվել էին նրա կողմնակիցները, յոթ կրակոց է արձակվել։
«Գիզելա Գայթանը՝ ազդային վերածննդի շարժում կուսակցության քաղաքապետի թեկնածուն, սպանվել է այս երկուշաբթի»,- նշել է թերթը։
Infobae պորտալը եւս, հղում կատարելով տեղի իշխանություններին, հայտնել է, որ քաղաքական գործչի դեմ հարձակման ժամանակ երեք հոգի վիրավորվել է։