Մեքսիկայի Գերերոյի նահանգում հայտնաբերվել է քաղաքական գործիչ Աիդա Նավայի գլխատված մարմինը, որը մտադրվել էր հունիսին իր թեկնածությունն առաջադրել տեղական ընտրություններում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Նավայի մարմինը գտել են նահանգի մայրաքաղաք Չիլպանսինգոյի շրջանում՝ ճանապարհին:

 

Դիակի մոտ եղել է գրություն, որում ասված է, թե նույնն Է սպասում բոլոր նրանց հետ, ովքեր «կշեղվեն ուղեգծից»:

 

Գրությունն ստորագրված է եղել «Լոս Ռոյոս» խմբավորման կողմից: Դա նահանգի ամենախոշոր հանցախմբերից մեկն է:

 

Անցյալ տարի խմբավորումը առեւանգել էր Նավայի որդուն: Նրա ամուսինը, որը նույնպես քաղաքագլուխ Է եղել, զոհվել է այդ խմբի ձեռքով:

 

Գերերոյի նահանգը ամենավտանգավորներից մեկն է համարվում Մեքսիկայում: