Ռուսաստանի Կարաչայ-Չերքեզիայում երկու ոստիկան է սպանվել։ Հարձակվողները հափշտակել են նրանց զենքն ու դիմել փախուստի։

 

Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 21-ի երեկոյան՝ Կարաչաևսկի Ստորին շուկայի տարածքում։ Երկու անհայտ անձինք կրակել են ոստիկանության ջոկատի վրա։ Երկու ոստիկան մահացել է, երրորդը վերակենդանացման բաժանմունքում է։ Հարձակվողները գողացել են ատրճանակներ, «Կալաշնիկով» ինքնաձիգ և զենք ու զինամթերք։

Baza-ն հրապարակել է կասկածյալների լուսանկարները և անվանել նրանց անունները՝ Ռուսլան Սեմենով և Մարատ Բիտդաև: