Առնվազն ինը մարդ է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձի սարքած հրաձգությունից: Այդ մասին հաղորդել է Bild-ը:
Նաեւ նշվում է հինգ տուժածների մասին, որոնք ծանր վերքեր են ստացել: Նրանց վիճակը գնահատվում է՝ օրհասական:
Զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ հանցագործը կրակ է բացել նարգիլեի երկու բարերում, ինչից հետո նստել է ավտոմեքենա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը եւ այնտեղ շարունակել կրակել: Քաղաքում հատուկ գործողության ռեժիմ է սահմանված:
Հանցագործի դրդապատճառների մասին տվյալներ առայժմ չկան: Գերմանիայի զանգվածային լրատվաձիջոցների տեղեկատվությամբ՝ նա, ամենայն հավանականությամբ, գործել է միայնակ: Տեղական ոստիկանության Twitter-ում փետրվարի 20-ին հաղորդվում է, որ ենթադրյալ հանցագործին մեռած են գտել իր տանը, նրա կողքին եղել է եւս մեկ մարմին: