ԱՄՆ Կենտուկի նահանգում կողոպտիչը մտել է անծանոթ տան խոհանոց, մայոնեզով երկու բուտերբրոդ պատրաստել և տանտիրոջը խնդրել է մաքրել իր ետևից: Այս մասին հաղորդել է WYMS կայքը:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի առավոտյան Լոնդոնի արվարձաններից մեկում՝ նահանգի հարավում: Տանտերը տարօրինակ ձայներից արթնանալով մտել է խոհանոց և այնտեղ տեսել անծանոթ տղամարդու, որը մայոնեզով բուտերբրոդներ էր պատրաստում: Այնուհետև անծանոթը տանտիրոջը խնդրել է իրենից հետո կարգի բերել խոհանոցը և անհետացել է նախքան ոստիկանության ժամանումը: Նա դեպքի վայրում թողել էր մի բաժակ սուրճ, մանրադրամ և փաստաթղթերով դրամապանակ:

Տանտերը կասկածյալին նկարագրել է որպես 1.80 հասակով և մոտ 100 կիլոգրամ քաշով տղամարդու:

Ոստիկանները կարծում են, որ կողոպտիչն, ամենայն հավանականությամբ, վտանգ չի ներկայացնում շրջապատի համար: Նրանք մտադիր են հանցագործին գտնել նրա թողած փաստաթղթերի տվյալներով և կալանքի որոշում ստանալ: