SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված տեղեկության փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված բանկից հայտնել են, որ «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գ.-ն կատարել է խոշոր չափի գումարի հափշտակություն:

Աղբյուրի տեղեություններով՝ մասնաճյուղի կառավարիչի կողմից հափշտակված գումարը կազմում է 122 մլն դրամ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ Ս. Գարեգինյանին, ինչպես նաեւ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: