Մոսկվայի կենտրոնում գտնվող բարերից մեկում աղջիկը մարմնական վնասվածք է հասցրել մի երիտասարդի՝ կծելով նրա ականջի բլթակից։ Միջադեպի մասին հայտնում է MK.ru-ն։
Ալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Kill Fish բարում։ Աղջիկը մոտեցել է իր հավանած տղային ու հրավիրել նրան հանդիպելու։ Նրանք սկսել են խոսել, բայց հանկարծ աղջիկը գրկել է նրան ու կծել ականջից։
Բարի աշխատակիցներն ասում են, որ աղջիկը չի կարողացել բացատրել, թե ինչու է դա արել, այնուհետ փակվել է զուգարանում և անհետացել հաստատությունից:
Արդյունքում դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու ոստիկանները։ Տուժած տղան հոսպիտալացվել է, իսկ աղջիկն այժմ հետախուզվում է։