Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Սուլեյման Սուլեյմանլին։
«Ահաբեկիչ նախագահ Իլհամ Ալիևը իշխանությունը պահպանելու համար Ղարաբաղում սպանել է Ադրբեջանի և Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, Խոջալուում ցեղասպանություն է իրականացրել և դրա համար մեղադրել է Հայաստանին։
Մարդասպան Ալիևը, ունենալով բռնապետ Էրդողանից ստացած իշխանությունը, բերանը բացում է այնպիսի ժողովրդավարական երկրի դեմ, ինչպիսին Ֆրանսիան է։ Ադրբեջանում 300-ից ավելի քաղբանտարկյալ կա, բայց աշխարհը դեռ լռում է»,-գրել է Սուլեյմանին։