Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ովքեր նշանակվելուց ի վեր աչքի չեն ընկնում որևէ պրոդուկտիվ գործողությամբ՝ թերևս ակտիվանալով միայն նախընտրական քարոզարշավների ընթացքում, այն էլ՝ զուտ աշխատանքի բուռն իմիտացիա անելու նպատակով: Այս պաշտոնյաների կյանքը, ի տարբերություն իրենց վարչական շրջանների բնակիչների կյանքի, կտրուկ բարելավվել է:

Ավան վարչական շրջանի  ղեկավար Վահե Հակոբյանը 2021 թվականի հայտարարագիրն  անչափ խոսուն է: Հակոբյանը ձեռք է բերել Նիսան մակնիշի ավտոմեքենա, ունի բավական մեծ թվով բանկային ավանդներ: Կանխիկ գումարը կազմել է 10,500,000.00 դրամ և 11,000.00 ԱՄՆ դոլար:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը հայտարարագրել է 2020-ին գնված BMW մակնիշի ավտոմեքենա,  4,500.00 ԱՄՆ դոլար, 15,000.00 եվրո, 100,000.00 ռուբլի և 4,100,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումար: Սա այն դեպքում, երբ աշխատանքի դիմաց վարձատրությունը Երևանի քաղաքապետարանից կազմել  է ընդամենը 3,174,743.00 ՀՀ դրամ:

 

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակված Կամսար Բաբինյանը 2022-ին բազմաբնակարան շենքում որպես ժառանգություն բնակարան է ստացել: 2021-ին վեջրինս ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է 75,000.00 ԱՄՆ դոլար, 3,000,000.00 ՀՀ դրամ և 7,000.00 եվրա կանխիկ դրամ:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, NISSAN, FORD և 2 KIA մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև VAZ և TOYOTA մակնիշի ավտոմեքենաներ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,013.00 դոլար: Կանխիկ դրամը 2,000,000.00 ՀՀ դրամ և  32 հազար ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում եկամուտները կազմել են 60,636,756.00 դրամ և 28,500.00 դոլար: 2020-ին Մհերյանը հայտարարագրել էր 2,000,000.00 կանխիկ դրամ, 7,000.00 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել էր 4,821,025.00 դրամ:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի հայտարարագիրը կարող եք տեսնել ստորև․

3 անշարժ գույք, 37 հազար դոլար․ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման  Համբարձումյանի հայտարարագիրը - YouTube

Երևանի Մալաթիա-ՍԵբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Հովհաննիսյանը հայտարարագրել է VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, հանձնած փոխառությունները կազմել են 6,200,000.00  և 16,930,000.00 դրամ: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 259,524.00 դրամ և 4,058.34 ԱՄՆ դոլար: Եկամուտները կազմել են 18,232,499.00 դրամ: 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հայտարարագրել է 25,000,000.00 ՀՀ դրամ և 200,000.00 ԱՄՆ դոլար: