Ավստրալացի մի ձեռնարկատեր կոսմետիկայի վաճառքով ամեն օր հարյուր հազարավոր դոլարներ վաստակելու միջոց է գտել։ Կնոջ պատմությունը մեջբերում է Daily Mail-ը։
Քուինսլենդի բնակչուհի Սեմմի Լեոն (Sammy Leo) պատմել է, որ իր սեփական ապրանքանիշը՝ Breeze Balm-ը, թողարկել է 2016 թվականին, երբ իմացել է չոր շուրթերի բալզամի գաղտնի բանաձևն իր դեղագործ պապից, ով այն մշակել է 70 տարի առաջ Նոր Զելանդիայում: Հայտնի է, որ արտադրանքը պարունակում է կենդանական մոմ և մեղրամոմ:
Ըստ նյութի՝ գործարար կինը որոշել է վնասված շրթունքների համար նախատեսված ապրանքները վաճառել համացանցում՝ յուրաքանչյուրը 20 դոլարով: Նրա խոսքով՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած «Cyber Monday» («Սև ուրբաթ»-ի անալոգը) ակցիայի ժամանակ իրեն հաջողվել է վաճառել մոտ 14 հազար բալասան՝ այդպիսով վաստակելով 160 հազար դոլար 24 ժամում:
«Մեր գերսնուցող բալզամը բազմակողմանի է: Այն կարող է օգտագործվել շուրթերի, չոր ոտքերի և կուտիկուլների, ինչպես նաև գրգռված մաշկի, ճաքած կրունկների և մարմնի այլ հատվածների վրա»,- ասել է Լեոն։ Նշվում է, որ նրա բրենդի տեսականու մեջ մտնում են նաև մարմնի քսուքներ, շուրթերի սկրաբներ, BB-քսուքներ և փայլերով տարբեր շրթներկեր։