2018թ. հայաստանյան իշխանափոխությանը նպաստած և նոր իշխանությանը հարող հասարակական կազմակերպություններն ու նրանց ներկայացուցիչները, որոնց մի մասն իշխանափոխությունից հետո պաշտոններ է ստացել օրենսդիրում, գործադիրում և այլ ոլորտներում, մշտապես հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Մանրադիտակի տակ են նաև վերջիններիս ֆինանսական աղբյուրները: 


Այս կապակցությամբ, թերևս, ամենաքննարկվածը Սորոսի կամ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից տրվող դրամաշնորհներն են, դրամաշնորհների շահառուները և դրամաշնորհների տրամադրման նպատակները: 


2020 թվականի ընթացքում հիմնադրամը մի շարք ուշագրավ դրամաշնորհներ է տրամադրել: Դիցուք՝ Առաքելություն Հայաստան ՀԿ-ն ստացել է 30 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Նպատակը՝ 2160 տարեց և քրոնիկ հիվանդ անձինք, ովքեր ինքնամեկուսացման ռեժիմում էին՝ Հայաստանում COVID-19 բռնկման պատճառով, մեկ ամսվա ընթացքում սնունդ պետք է ստանային: 

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը 5000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է ստացել: Նպատակը՝ ապահովել կրթության շարունակականությունը Շիրակի մարզի տարրական դպրոցների աշակերտների համար, ովքեր չեն կարող դասերի հաճախել Հայաստանում COVID-19 բռնկման պատճառով: 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացել է 187,500 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ խթանել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը՝ բարելավելով խախտումները կանխելու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները և չարաշահումների զոհերին իրավաբանական օգնություն տրամադրելով: 

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը ստացել է 11 հազար ԱՄՆ դոլար: Նպատակը՝ օգնություն տրամադրել եզդի համայնքի 400 անապահով բնակչի և չգրանցված աշխատողներին` ովքեր տուժել են Հայաստանում COVID-19 բռնկումից: 

«Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ն ստացել է 19.280 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ օգնություն տրամադրել կանանց, որոնք տառապում են Հայաստանում COVID-19 ճգնաժամի ազդեցությունից: 

Լիարժեք Կյանք ՀԿ-ն ստացել է 15,679 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ օգնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող 300 մարդու՝ Հայաստանում COVID-19 բռնկման պայմաններում: 

ԼԳԲՏ շահերը պաշտպանող Փինք ՀԿ-ն ստացել է 8500 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակը՝ սոցիալական աջակցություն ցուցաբերել ԼԳԲՏ համայնքի անդամներին, ովքեր սննդի, բժշկական օգնության և բնակարանի կարիք ունեն կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում: 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա ՀԿ-ն ստացել է 46,700 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ մեղմացնել COVID-19 ճգնաժամի ազդեցությունը նորածին երեխաներ ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների համար: 
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստացել է 11,700 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ նպաստել մարդու իրավունքների միջազգային ստանդարտների արդյունավետ իրականացմանը: 

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ն, որի ղեկավարը նախկինում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է ստացել է ՝ 23,000 ԱՄՆ դոլար: Նպատակը ՝ ՄԻԱՎ վարակակիրների շարքում կորանավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելն էր: 

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն ստացել է 92,200 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ աջակցել «Մեդիա կենտրոն» պլատֆորմին` կազմակերպելու բաց քննարկումներ և քաղաքական քննարկումներ քաղաքացիական հասարակության անդամների, փորձագետների, քաղաքական գործիչների, ուսանողների և շահագրգիռ այլ կողմերի միջև: 

Հանուն հավասար իրավունքների ՀԿ-ն, որի ղեկավարը Իմ Քայլական, մանդատը արդեն իսկ վայր դրած Գայանե Աբրահամյանն է ստացել է ՝ 140,000 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ աջակցել Հոդված 3 ակումբին `որպես մարդու իրավունքների կրթության և երիտասարդությանն ուղղված նախաձեռնությունների քննարկման բաց պլատֆորմի: 

Բուն հիմնադրամը ստացել է 52,800 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ սոցիալ-քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ ավելի լավ ընկալման զարգացում և իրազեկ դիսկուրս ձևավորելն է: 

Ռեստարտ ՀԿ-ն ստացել է 26,700 ԱՄՆ դոլար: Նպատակը` նպատել կրթական և դեմոկրատական զարգացումների շուրջ՝ փաստերի վրա հիմնված լայն քննարկմանը: 

Իրազեկ քաղաքացիներ ՀԿ-ն ստացել է 5,500 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ ապահովել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հաշվետու կատարումը: