44-օրյա պատերազմին նախարդող ամիսներին և դրանից հետո Հայաստանում «Սորոսի» հիմնադրամը շարունակել է դրամաշնորհներ տրամադրել տարատեսակ ՀԿ-ներին: Դիտարկենք, թե պատերազմից 1-2 ամիս առաջ հատկապես ում և ինչի համար է  «Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստանը» տրամադրել հազարավոր դոլարների հասնող դրամաշնորհներ:

Եվ այսպես՝ շուրջ 29 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացվել «Ռեստարտ» նախաձեռնությանը, ծրագրի նպատակն էր՝ «Ռեստարտ Հայաստան» հետազոտական հարթակի ստեղծումը:

»Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ին տրամադրվել է 8000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Կողբ, Այրում, Նոյեմբերյան համայնքներում՝ համավարակի ընթացքում անվտանգության ստանդարտների պահպանման գործում տեղական իշխանությունների գործադրած ջանքերի մոնիտորինգը:

«Երիտասարդ Սյունիք» ՀԿ-ին տրամադրվել է 7783 ԱՄՆ դոլարի համարժեք դրամաշնորհ: Ծրագրի նպատակն էր մոնիտորինգի ենթարկել բնակչության տրամադրությունները պատվաստումների հարցում:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան «Սորոսի» հիմնադրամից ստացել է 30 հազար ԱՄՆ դոլար, ծրագրի նպատակն էր հասարակության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց բախվում են կանայք:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Սորոսի» հիմնադրամից ստացել է 5390 ԱՄն դոլար, ծրագրի նպատակն էր հաշվետվություն կազմել ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ն նույնպես անմասն չի մնացել, այն ստացել է 5500 ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի նպատակը նույնն էր՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կատարման ընթացի մոնիտորինգը:

«Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը ստացել է 6459 ԱՄՆ դոլար, ծրագրի նպատակն էր՝ բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը 

Արթուր Սաքունցը «Սորոսի» հիմնադրամից 2020թ․ ստացել է 187,500 դոլար գրանտ:

Դրամաշնորհի նպատակներից մեկը եղել է նաև խաղաղության քարոզը, ինչը, պարզվում է, մշտապես եղել է իրավապաշտպանի գործունեության առանցքում: Այսպես, նա, տարիներ առաջ հակամարտության լուծումը պատկերացնում էր ազատագրված շրջանների հանձմամբ՝ դրանք համարելով «գրավյալ տարածք»։  «Ա1+»-ի եթերում ասում է․ «Ես անձամբ այն տեսակետն եմ կիսում, որ գրավյալ տարածքները պետք է աստիճանաբար որոշակի ժամանակահատվածի ընթացքում հանձնել ադրբեջանական կողմին, որպեսզի մեր համախոհները Արցախում կարողանան լավ ֆունդամենտ ստանալ և իրենց գործունեությունը իրականացնել․․․ Ինձ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունը որպես հանրապետություն, որպես ժողովրդավարական պետություն, որպես խաղաղության երկիր, իր հարևանների հետ խաղաղ ապրող երկիր եմ ուզում տեսնեմ միշտ»: Արթուր Սաքունցը շփումներ էր քարոզում Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակությունների երկխոսությամբ: Այս նույն համատեքստում, Արթուր Սաքունցն իր աջակցությունն էր ցուցաբերում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման համար: Այդ փառատոնը ձախողվեց Վանաձորում` դիմադրության արդյունքում։

Խաղաղության քարոզով զբաղվող և դրա համար դրամաշնորհ ստացող նման ՀԿ-ներից մեկն էլ «Սոցիոսկոպ» ՀԿ-ն է: Ինչպես նշվում է սույն ՀԿ-ի կայքում, այն ստեղծվել է 2008թ. մի խումբ երիտասարդ հասարակագետների նախաձեռնությամբ, ովքեր ցանկանում էին համակողմանի ու հմուտ սոցիոլոգիական հետազոտությունների, խորհրդատվության և հանրային իրազեկման միջոցով նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության արդյունավետ զարգացմանը: