Վրաստանի Քութաիսի քաղաքում գտնվող խորհրդարանի նոր շինության տանիքը մասնակիորեն փլուզվել է: Ինչպես հայտնել են Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունից, ամբողջ գիշեր հատուկ ծառայությունները փորձել են կարգավորել հասցված վնասը. գրում է Trend-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել երեքշաբթի գիշերը: Խորհրդարանում պայթել էր հակահրշեջային խողովակը և ջուրը ողողել էր շենքի այդ հատվածը: Ջուրը վնասել էր նաև տանիքը, որի մի մասը փլուզվել էր: Տուժածներ չկան:
Մայիսի վերջին շենքը ստուգվել էր մասնագետների կողմից, որոնք մի շարք խախտումներ էին հայտնաբերել այն կառուցելու ընթացքում: