Մարտի 4-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի տանիքը:

 

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ ձյան ծանրությունից վնասվել է Ա. Ֆ.-ին պատկանող տան տանիքի (130 քմ) մի հատվածը՝ մոտ 40 քմ: