Ապրիլի 14-ին՝ ժամը 09:02-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ)․ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։