ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hունվարի 12-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի տներից մեկի (չբնակեցված) արտաքին պատը մասամբ փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտ րոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է տան (կառուցվել է 1950-ական թթ.) հյուրասենյակի արտաքին պատը՝ մոտ 10 քմ:
Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ԲՊ և ԱՀՎԿՎ պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին»: