Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Այս պահին երթևեկությունը տվյալ կամրջով արգելված է: Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։