Կիեւի մերձակայքում մեկրոավտոբուսը բախվել է արտաճանապարհային ավտոմեքենային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ փոխել է դիրքը՝ հայտնվելով ձախ հատվածով ընթացող միկրոավտոբուսի ճանապարհին: «Նիվա»-ի վարորդը եւ ուղեւորը մահացել են, միկրոավտոբուսով կրկես գնացող երեխաներից 9-ը՝ վնասվածքներ ստացել:

 

Այդ բախումից հետո «Նիվա»-ն շուռ է եկել, մահացել են «Նիվա»- ի վարորդն ու կողքի ուղեւորը: Վթարը նկարահանել է նույն ճանապարհով երթևեկող ավտոմեքենաներից մեկի տեսախցիկը: