Կրասնոդարի երկրամասի «Դոն» մայրուղում տեղի Է ունեցել զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար, որին, ըստ ճշտված տվյալների, մասնակցել Է շուրջ 50 ավտոմեքենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության՝ երկրամասի գլխավոր վարչությունում: Վթարը տեղի Է ունեցել Երեւանի ժամանակով ժամը 08:40-ին Կուբանի Վիսելկովիի շրջանի Բերեզանսկայա ստանիցայի շրջանում, ե րբ ճանապարհին մառախուղ Է եղել: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցել Է 24 ավտոմոբիլ:

 

ՃՏՊ-ի վայրից հոսպիտալացվել Է ութ տուծած, որոնցից մեկը մահացել Է: Ավելի վաղ պատահարի վայրում զոհվել Էր եւս մեկը:

 

Ոստիկանության տվյալներով՝ արձանագրվել Է միանգամից վեց բախում 1,5 կիլոմետր տարածության վրա, ճանապարհատրանսպորտային պատահարին մանակցած ավտոմեքենաներից մեկը բռնկվել Է: