Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքի օդանավակայանից քիչ հեռու ցած է ընկել ուղևորատար ինքնաթիռ: Այն ընկել է բնակելի շենքի վրա, ըստ Agence France-Presse-ի՝ զոհվել է առնվազն 23 մարդ: Ինքնաթիռը պատկանում է Busy Bee մասնավոր ընկերությանը, ավիաաղետի պահին ինքնաթիռում եղել է 17 ուղևոր և անձնակազմի 2 անդամ: Ոչ ոք ողջ չի մնացել: Կան զոհեր նաև շինության բնակիչների շրջանում:
Смотреть другие твиты Pauline Zamu
|
|||