ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչն ընկել է Կալիֆոռնիայի նահանգի Իմպերիալ քաղաքի փողոցներից մեկի շենքերի վրա, քաղաք, որը գտնվում է անապատում՝ Սան Դիեգոյից 144 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, տեղեկացնում է BBC-ն:

 

Տեղական հեռուստաալիքի կադրերում երեւում է, որ ինքնաթիռի անկումից հետո այրվել է առնվազն մեկ տուն:

 

Օդաչուին հաջողվել Է կատապուլտով դուրս նետվել, ինչից հետո նրան տեղափոխել են տեղական հիվանդանոց:

 

Ներկայում փրկարարական գործողությունը շարունակվում է: Հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան: