Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) շրջանում 12 մարդու տեղափոխող ուղղաթիռ է ընկել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ուղղաթիռի ներսում եղել են 7 ոստիկան, երկու դատավոր և անձնակազմի երեք անդամ: Դեպքի վայր են մեկնել որոնողափրկարարական թիմեր:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ՝ այս պահին չեն հաղորդվում: