Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ աշխարհազորայինները խփել են Լուգանսկի օդանավակայանում վայրէջք կատարող օդանավը, որտեղ գտնվում էին ուկրաինացի զինվորականներ: Գրանցվել են զոհեր: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Հարվածը հասցվել է զենիթային սարքից և լայն տրամաչափի գնդացրից արձակված կրակով: Իլ-76 ինքնաթիռն անձնակազմի տեղափոխություն էր իրականացնում ռոտացիոն նպատակով: Օդանավում գտնվել են զինծառայողներ, տեխնիկա, սարքավորումներ և սնունդ»,- ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

 

Օդանավում եղած զինծառայողների թվի և նրանց ճակատագրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: