Օգոստոսի 10-ին Թեհրանից արևմուտք ընկած Մեհրաբադ օդանավակայանից վերեքլի պահին մարդատար ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռի 40 ուղևորները, այդ թվում՝ 7 երեխա, զոհվել են:

 

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Իրան-140» ինքնաթիռը ընկել է բնակելի թաղամասում՝ շարժիչի խափանման պատճառով:

 

Ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր երկրի արևելքում գտնվող Թաբաս քաղաք:

 

«Իրան-140»-ը Իրանում արտադրվող 52 տեղանոց ինքնաթիռ է:

 

Իրանում ավիաաղետները բավական հաճախ են տեղի ունենում: Դա մասամբ պայմանավորված է Իրանի նկատմամբ տարիներ շարունակ սահմանված միջազգային պատժամիջոցներով, ինչի հետևանքով այդ երկիրը հնարավորություն չունի ձեռք բերել նոր ինքնաթիռներ և պահեստամասեր:

 

2011 թվականին Իրանում վթարի էր ենթարկվել «Բոինգ 727» ինքնաթիռը՝ դառնալով 80 մարդու մահվան պատճառ․ 2009-ին էլ այստեղ ռուսական արտադրության ինքնաթիռ էր ընկել՝ զոհվել էին բոլոր 168 ուղևորները: