Ինչպես հայտնում է ria.ru-ն, հունիսի 6-ին Ուկրաինայի ուժայինները Լուգանսկի մարզում ոչնչացրել են աշխարհազորայինների երկու ռազմակայան: Այս մասին սոցկայքերի միջոցով հայտնել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
«Օդային հարվածների արդյունքում Լուգանսկի մարզում ոչնչացվել է գրոհայինների երկու կայան: Կասեցված է Ռուսաստանից Ուկրաինայի տարածք «անջատողականների» 3 բեռնատարի և 1 զրահամեքենայի մուտքը»,- գրում է Տիմչուկը:
Նշվում է, որ ավիացիայի գործողությունների հետևանքով ոչնչացված է «անջատողականների» 1 բեռնատար, ռազմական գործողությունները շարունակվում են: