Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սլավյանսկում, Դոնեցկում և Լուգանսկում Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկություն չի լինի, քանի որ քվեաթերթիկներ այստեղ չեն առաքվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին։

 

«Ցավոք սրտի, դա այդպես է։ Իրադրությունը թույլ չի տալիս կազմակերպել այնտեղ ընտրական գործընթաց»,-ասել է Օխենդովսկին։

 

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Լուգանսկի մարզում Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցկացվում են 12 շրջաններից միայն 2-ում: Ըստ վերջին տվյալների՝ աշխատում է 284 ընտրատեղամաս: