Ինչպես հայտնում է itar-tass-ը, «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարները մտադիր չեն Ուկրաինայի նախագահի ընտրություններ անցկացնել շրջանում: Այս մասին հայտնել է «Դոնեցկի Հանրապետության» պրեզիդիումի համանախագահ Դենիս Պուշիլինը:
Պուշիլինը նաև նշել է, որ մինչև տարածաշրջանի կարգավիճակի շուրջը հանրաքվեն, որը տեղի կունենա մայիսի 11-ին, Դոնեցկը կշարունակի ազնվորեն իր հարկերը վճարել Կիևին։ Նա նաև հավաստիացրել է, որ Արևելյան Ուկրաինայում չկան ռուսական զորքեր։
«Ինչ վերաբերում է նախագահի ընտրություններին՝ մենք, իհարկե, դրանք կարհամարհենք: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ մենք կարող ենք մասնակցել ընտրությունների, որոնք տեղի են ունենում մեր հարևանների մոտ, այլ ոչ մեզ մոտ: Ներկայիս իրավիճակում անհնար է ընտրել նախագահ, որը հարմար կլիներ և′ երկրի արևմուտքին, և′ արևելքին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված են անցկացնել մայիսի 25-ին։