Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) իշխանությունները, որը հանրաքվեի արդյունքներով ազդարարել է իր անկախության մասին, կրկին հայտարարել են, որ Ուկրաինայի նախագահի ընտրություններ հանրապետությունում ոչ ոք չի անցկացնի, որովհետև այժմ դա հարևան պետություն է: Այդ մասին մայիսի 15-ին հաղորդել է Դոնեցկի կայքը:

 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հանրաքվե է անցկացվել տարածաշրջանների կարգավիճակի վերաբերյալ, մասնակիցների շուրջ 90 տոկոսը քվեարկել է Կիևից անկախանալու օգտին: Երկու մարզերում էլ սկսել են իշխանության սեփական մարմինների և բանակի կազմավորումը:

 

«Ժողովրդական Հանրապետությունը կլինի խորհրդարանական, իսկ նրա սահմանները կհամընկնեն Դոնեցկի մարզի սահմանի հետ հանրապետության ղեկավարները պատասխանատու կերպով հայտարարել են, որ մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահի ընտրությունները նախկին Դոնեցկի մարզի տարածքում չեն կայանա, քանի որ «Ուկրաինան հարևան պետություն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Դրանում ասված է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում արդեն ստեղծված է Անվտանգության խորհուրդ, որը կզբաղվի «ԴԺՀ-ի տարածքից օկուպանտներին վռնդելով»:

 

Ավելի վաղ ԴԺՀ-ի ժամանակավոր կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը հայտարարում էր, որ հանրապեության իշխանությունները չեն պլանավորում մայիսի 25-ին անցկացնել Ուկրաինայի նախագահի ընտրություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: