ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգում բուժօգնության ուղղաթիռը թռիչքից մի քանի վայրկյան հետո ընկել Է մանկական հիվանդանոցի տանիքի վրա: Այդ մասին տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Օդաչուն վիրավորվել Է: Իսկ ուղղաթիռում գտնվող բուժակն ու բուժքույրը վնասվածքներ չեն ստացել:
Հիվանդանոցի վերին երկու հարկերի հիվանդներին անտվանգության նկատառումներով տեղափոխել են այլ հարկաբաժիններ:
Վթարի պատճառները չեն նշվում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: