ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել Է, թե համաձայն Է արգելք սահմանել նստվածքաշերտի հիդրավլիկ ճեղքման տեխնիկայի կիրառմամբ թերթաքարային նավթի եւ գազի արդյունահանման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Washington Times թերթին:

 

Հրատարակությունը նշում Է, որ դեմոկրատ նահանգապետը հայտնել Է, թե ճիշտ Է համարում Էկոլոգիայի պաշտպանության ծառայությունների մասնագետների եզրակացությունները, որոնք հայտարարում են, թե թերթաքարային գազի եւ թերթաքարային նավթի արդյունահանումը վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

 

Այսպիսով, Նյու Յորքը դարձել Է ԱՄՆ-ի երկրորդ նահանգը, որն արգելում Է նստվածքաշերտի հիդրավլիկ ճեղքման կիրառումը: Ավելի վաղ համանման որոշում Էին ընդունել Վերմոնտի նահանգում, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը: