ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գովազդային այս շրջիկ մեքենան Նյու Յորքի կենտրոնում' Times Square-ում, կեղծարարությամբ շփոթեցնում է հասարակությանը' տուրիստներին և տեղացիներին, ակնհայտորեն պետական պատվիրված հակահայ քարոզչություն տարածելով ԱՄՆ-ում։
Իսկ ի՞նչ է անելու Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, դե իհարկե հերթական անգամ լռելու է' թողնելով, որ ադրբեջանական շարունակվող խեղաթյուրված վարքագիծն էլ ավելի թուլացնի հայկական շահի պաշտպանությունը հիմա և ապագայում' ակամա լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը։
Նկարները' Lindsey Snell -ի թվիթերյան էջից»: