Չինաստանը մինչեւ 2020 թվականը թերթաքարային գազի արդյունահանումը կավելացնի 23 անգամ՝ մինչեւ 30 միլիարդ խորանարդ մետր: Ինչպես փետրվարի 12-ին գրել Է «Մեյժի ցզինցզի սինվեն» հրատարակությունը, ՉԺՀ-ում արդյունահանվող բնական գազի ընդհանուր ծավալում թերթաքարային գազի բաժինը 1 տոկոսից կավելանա մինչեւ 15 տոկոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անցյալ տարի Չինաստանի տարածքում հորատվել Է 200 հորատանցք: Այսպիսով, վառելիքի այս տեսակն այժմ ստացվում Է 400 հորատանցքերից»,- մեջբերում Է հրատարակությունը "China National Offshore Oil Corporation" (CNOOC)-ի առաջատար վերլուծաբան Չեն Վեյդունի խոսքը: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մոտ ապագայում հորատանցքերի թիվը կավելացվի տարեկան մի քանի հարյուրով:
Թերթաքարային գազի հանույթի ծավալների մեծացումը կնպաստի ածխի գործածության նվազեցմանը եւ մթնոլորտ արտանետումների մակարդակի կրճատմանը, հավելել Է նա: