Եգիպտոսում, այսօր՝ նոյեմբերի 28-ի առավոտյան, երկրի զինված ուժերի ուղղաթիռն ընկել է Կահիրեն Իսմայիլիա քաղաքին կապող մայրուղուց ոչ հեռու: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ գերատեսչության խոսնակի՝ ուղղաթիռի անձնակազմի անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: