Դամասկոսի Ջարամանա արվարձանում հրասանդ է ընկել, որի հետևանքով 4 քաղաքացի վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ, հրասանդն ընկել է Ջանաին թաղամասի Մադարիս փողոցում: Բացի մարդկային վնասներից մոտակայքում կայանված 3 մեքենա նյութական վնասներ են կրել: Նոյմեբերի սկզբին հրասանդ էր ընկել Ջարամանայի նյույն թաղամասում, ինչի հետևանքով 13 մարդ վիրավորվել էր:
Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դեր Զորի մարզի Հուիջա Սաքր բնակավայրի մի քանի շինությունների վրա՝ մեծ վնասներ պատճառելով «Իսլամական պետության» անդամներին: Իսլամիստական կազմակերպության անդամների հետ բախումներ են ընթացել Դեր Զորի Հուիկա, Սինաա թաղամասերում, որոնց ընթացքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Զինյալները լուրջ վնասներ են կրել Հոմսի գյուղերում, այդ թվում Շայիր գազահորերի դաշտի շրջակայքում: Զինյալների դեմ պայքար է ընթանում նաև Համայի, Իդլիբի, Լաթաքիայի գյուղերում, որտեղ տասնյակ զինյալներ են ս պանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց թաքստոցները:
ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարում զոհվել է շուրջ 200 հազար մարդ: