Դամասկոսի «Մզզե 86» բնակելի թաղամասում և Զահրաուի հիվանդանոցի մերձակայքում հունվարի 23-ին ռումբեր են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ' ահաբեկչական հարձակման հետևանքո վ մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 6-ը' վիրավորվել: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել տներ, մեքենաներ:
Կասաա թաղամասի Զահրաուի հիվանդանոցի մոտ հրասանդ ընկնելու հետևանքով մարդկային վնասներ, բարեբախտաբար, չեն գրանցվել:
Նախօրեին հրասանդներ էին ընկել Դամասկոսի Ռաբուա և Մզզե շրջանների վրա՝ պատճառելով նյութական վնասներ:
Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահդ Ջասիմ ալ Ֆարիջն հարավային շրջաններում այցելել է ռազմակետեր, ստորաբաժանումներ: Նա զինվորականներին է փոխացնել Նախագահ Բաշար ալ Ասադի ողջյունները: Նախարարը նշել է, որ բանակը լիովին պատրաստ և վճռական է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարին' մինչև նրանց ոչնչացումը:
Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ: