Դամասկոսում հրասանդներ ընկնելու հետևանքով տասնյակից ավելի քաղաքացիներ են վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ և կանայք: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ 5 հրասանդներ են ընկել Աբասիին թաղամասում և Զաբլատանի տանող ճանապահին: Հրասանդներից մեկն ընկել է ուղ ևորատար մի քանի ավտոբուսների վրա, որոնց հետևանքով քաղաքացիներ են վիրավորվել:
Բացի այդ, մեկ այլ ռումբ ընկել է Ջարամանայի դպրոցներից մեկի վրա, բարեբախտաբար տուժածներ չեն գրանցվել:
Սիրիական բանակը շարունակում է Հալեպում պայքարել զինյալների դեմ: Հալեպի Բուսթան ալ Կասր, Բանի զեյդ, Հանանու, Օմարիա, Սալահ ադ Դին, Հին Հալեպում և կենտրոնական բանտի մերձակայքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Ոչնչացվել են նրանց թաքստոցները և զենքերը:
Ընդդիմադիր աղբյուրներն իրենց հերթին տեղեկացնում են, որ Սիրիայի ազատ բանակը Հալեպի Շեյխ Նաջար շրջանում հարձակվել է բանակի նստավայրի վրա: Աղբյուրի տեղեկացմամբ, ազատ բանակը 80-րդ բրիգադի մերձակայքում սիրիական բանակի զինվորներ է սպանել:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռմայա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը: