Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում փետրվարի 5-ին հրասանդ է ընկել՝ վնասնելով մի քանի բնակարաններ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդն ընկել է թաղամասի դպրոցներից մեկի մոտ, որի շենքը նյութական վնասներ է կրել: Բացի այդ, կրկին հրասանդ է ընկել Ջարամանա թաղամասում: Բարեբա խտաբար, վնասները միայն նյութական են, քաղաքացիներից ոչ ոք չի տուժել: Դամասկոսի Հարասթա արվարձանում դիպուկահարի գնդակից երկու քաղաքացիներ են վիրավորվել:

 

Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում գտնվող Ադրա քաղաքում, ինչպես նաև Ջոբար, Արաբիին, Դումա, Մուլհիե, Դարիա, Խան աշ Շեյխ, Զաքիե գյուղերում «Ջաբհա ալ Իսլամ» խմբավորման տասնյակ զինյալներ է ոչնչացրել:

 

Լաթաքիայի հյուսիսային գյուղերում բախումների ժամանակ սպանված զինյալների թվում թուրքեր, չեչեններ և պակիստանիցներ են եղել: Բախումների ժամանակ սպանվել են նաև 3 դիպուկահարներ, ոչնչացվել է զինյալներին պատկանող զենքերով բեռնված 3 մեքենա:

 

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում' զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: