Դամասկոսի տարբեր շրջաններում, մասնավորապես, Շաալան, Աբու Ռումանա, Շարիա Բաղդադ, Սաբաա Բահրաթ, Ալ Մուհաֆազա և Օմայան հրապարակներում հուլիսի 16-ին հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով' 5 մարդ զոհվել է, կան նաև 20-ից ավելի վիրավորներ:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Դամասկոսի Աբբասյան հրամապարում 7 մարդ է վիրավորվել ականանետային ռմբակոծության հետևանքով: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ, բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել մերձակայքում գտնվող տները և խանութները:

 

Բացի այդ, սիրիական բանակը Հալեպի Խան ալ Ասլ, Խան ալ Այիս, Բիր Ջամալ, Բաբ ալ Հադիդ, Հանանու, Սախուր, Սալահ ադ Դին թաղամասերում տանսյակ զինյալներ է ոչնչացրել: Զինյալները լուրջ կորուստներ են կրել Հոմիս Կուստուլ գյուղում:

 

Զինյալները նախապես հայտարարաել էին, որ Նախագահ Ասադի երդմնակալության օրը Սիրիայում անակնկալներ են սպասվում: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը հուլիսի 16-ին Սահմանադրական երդում է տվել խորհրդարանի անդամների առջև: